Չուվաշիայի (Ռուսաստան) առողջարանային կենտրոնի ղեկավար Ելենա Պանովան զրկվել է իր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել տեսանյութը, որտեղ ճամբարի ավագները ծաղրուծանակի են ենթարկում երեխաներին:

Հիշեցնենք, որ Վումանկասի գյուղում գտնվող «Զոլոտոյ կոլոս» առողջարանային ճամբարը դատախազության եւ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է հայտնվել ցնցող տեսանյութի պատճառով, որը տեղադրվել է համացանցում: Տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես 4 դաստիարակներ ստիպում են տղա երեխային քնել վաննայի մեջ, երեխաների վրա սառը ջուր են լցնում կամ քնած երեխաներին ննջարանից քարշ են տալիս միջանցք: Դաստիարակները իրենց այդ գործողություններն անվանել են «գիշերային ֆլեշմոբներ»:

Ճամբարում երեխաների նկատմամբ ծաղրուծանակով «գիշերային ֆլեշմոբերը» հետաքրքրել են քննիչներին

Դատախազության աշխատակիցները մոտ ժամանակներս նախատեսում են համապատասխան հանձնարարականներ ուղարկել ճամբարի ղեկավարությանը, ինչպես նաեւ այն բուհերին, որտեղ սովորում են ճամբարի ավագները, հաղորդում է Life News-ը: