Մոսկվայում 4 երիտասարդներ օգտվել են «Սթափ վարորդ» ծառայությունից եւ քիչ է մնացել զոհվեն սարսափելի ավտովթարից: Մեքենայի վարորդը զոհվել է: Վթարը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 27-ին, Պյատնիցկի մայրուղում:

Երկու տղա եւ երկու աղջիկ ուրախ երեկոյից հետո որոշել են օգտվել «Սթափ վարորդ» ծառայությունից: Պյատնիցկի մայրուղու թիվ 25 տան մոտ «Նիսսան» ջիփը, որում եղել են երիտասարդները, բախվել է «Ֆորդ» մակնիշի մեքենային:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ամենագնացը մի քանի մետր թռել է եւ հարվածել երկաթե ցանկապատին, գրում է Life News-ը: 

Հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները դուրս են բերել վարորդին, ով ստացված վնասվածքներից մահացել է:

Չորս ուղեւորները, տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց: