Սանկտ Պետերբուրգի Ն. Ի. Պիրոգովի անվան հիվանդանոցումհ 26-ին վիրահատել են  Էդիտա Պյեխային: Ռուսական բեմի աստղին բժիշկները նյարդի հեռացման վիրահատության են ենթարկել: Վերջին ժամանակներս առողջական վատ վիճակի պատճառով երգչուհին նույնիսկ ազատ քայլել չէր կարողանում:    

 «Շատ  է ցավում մեջքս, - վիրահատության նախօրեին Life News-ին ասել էր Էդիտա Պյեխան: - Հաղթանակի օրվան նվիրված համերգին ես նստած եմ երգել:  Վնասվել էր նյարդը, եւ  ցավոտ էր ոչ միայն կանգնելը, այլեւ քայլելը: Համերգից անմիջապես հետո  ինձ հետ կապվեցին բժիշկները եւ առաջարկեցին բուժզննում անցնել»:

Ռադիոհաճախականությամբ դեներվացիան թույլ է տալիս արագ եւ մշակվող հյուսվածքների նվազագույն վնասվածքներով  նյարդային վերջավորությունների քայքայում իրականացնել: Հաջող արդյունքի պարագայում ցավի զգացողությունն արագ նվազում է: