Հունիսի 26-ին Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել մի 19-ամյա երիտասարդ դանակահարված վիճակում: Պարզվել է, որ վերջինս վնասվածք ստացելէ տանը, հոր հետ վիճաբանության ժամանակ: Հայրը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել որդուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջողվել է կյանքը փրկել:
Այս դեպքի առնչությամբ մանրամասներ փորձեցինն պարզել ոստիկանությունից, սակայն այստեղից միայն նշեցին, որ ահազանգ է եղել: Հայրը նույն օրը բերման է ենթարկվել, ապա ստորագրությամբ բաց թողնվել: Կատարվում է քննություն:





























