Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի զոքանչը՝ Տիկին Անահիտը, որը նաեւ նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի քույրն է, իրենց շենքի բակի բասկետբոլի դաշտի դուռը փակել ու վրան կողպեք է կախել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Բակի երեխաները մեզ հետ զրույցում երեկ բացատրել են իրենց առջեւ դուռը փակ լինելու պատճառը։ «Թաղապետի գլուխը ցավում է»,- ասել են նրանք։ Եվ, այնուամենայնիվ, թաղապետի հարեւանները պետք է գոհ ու շնորհակալ լինեն. չէ որ թաղապետը կամ նրա զոքանչը մեծահոգաբար թույլ են տալիս մարդկանց անարգել մուտք ու ելք անեն շենք»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տեղադրություն




























