Ռուսաստանի Ամուրի մարզում բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծերը վերանորոգող երկաթուղու հինգ աշխատակիցների, հայտնել են Մերձբայկալի երկաթուղու մամուլի ծառայությունից: 

Մերձբայկալի ի երկաթուղու հինգ աշխատակիցներ զոհվել են հունիսի 28-ի գիշերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կատարվածի պատճառների քննության համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզի կատարվածի համգամանքները, այդ թվում նաեւ այն, թե վերանորոգման աշխատանքների ժամանակ պահպանվել են արդյոք անվտանգության բոլոր կանոնները, ասվում է հաղորդագրության մեջ:

Մերձբայկալի երկաթուղին զոհվածների ընտանիքներին նյութական օգնություն կհատկացնի: