ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության անհրաժեշտության վերաբերյալ Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը երեկ «Ժամանակին» ասել է, որ Հայաստանի՝ լուրջ որոշումներ կայացնելու պահը հասունացել է, գրում է թերթը եւ հավելում. «Ըստ լեհ փորձագետի՝ Սերժ Սարգսյանը Վարշավայում վերահաստատեց այն, որ ցանկանում է շարունակել այն քաղաքականությունը, որը Հայաստանի քաղաքական գործիչները շարունակում են ավելի քան 20 տարի. խոսքը կոմպլեմենտար քաղաքականության մասին է, այսինքն՝ լավ հարաբերություններ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի հետ:
Միջազգայնագետի համոզմամբ՝ սակայն տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն այդ սկզբունքով շարունակել հնարավոր չէ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























