Աղասի Ենոքյանն այլեւս «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի համակարգողը չէ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ նա ազատվել է աշխատանքից։ Մեր հարցին, թե որն էր պատճառը, Ենոքյանը պատասխանեց. «Որեւէ մեկնաբանություն չեմ տալիս»։

Ինչո՞վ եք զբաղվելու հարցին նա պատասխանեց. «Իմ բիզնեսով, քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնով։ Էդ բոլորից դուրս էի եկել»։ Աղասի Ենոքյանը «Ազատության»  երեւանյան գրասենյակի համակարգողն էր 2008 թվականի հոկտեմբերից։ Նրա պայմանագրի ժամկետը դեռ չէր լրացել»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):