Հուլիսի 28-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զավարյան փողոցում` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է տուն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ այրվում է Երեւանի Տոլստոյ փողոցի թիվ 40 տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել 07.03-ին:

Այրվել է տան տանիքը (150 քմ), երկրորդ հարկը` գույքով (100 քմ), ջերմահարվել են առաջին հարկի պատերը: