Բուրյաթիայում տասնամյա աղջնակին 1000 ռուբլու համար են այրել:  Աղջկա  սպանության կասկածանքով ձերբակալվել են երեք երիտասարդներ` Բուրյաթիայի դպրոցներից մեկի 1999թ. ծնված աշակերտ, գիշերօթիկ դպրոցի 1998թ. ծնված մի սան եւ նախկինում դատապարտված 20-ամյա երիտասարդ:

Ըստ  քննության նախնական վարկածի` սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակով, կասկածյալներն աղջկա մոտից տարել են հազար ռուբլի, իսկ երեխայի մարմինն այրել են, «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմիններից:

Հիշեցնենք, որ աղջիկն անհետացել էր  հունիսի 23-ին՝ իր ծննդյան օրը:  Մի քանի օր երեխային փնտրել էին ամբողջ շրջանում: Հունիսի 27-ին աղջկա ոսկորները հայտնաբերվել էին խարույկի մոխիրներում:

Բուրյաթիայում իր ծննդյան օրը կորած 10-ամյա աղջնակին այրել են խարույկի վրա