«Եթե առիթ կունենաք Բորդյուժային տեսնելու, իրեն ասեք՝ դուք Հայրիկյանի գնդակահարության հենց հաջորդ օրը հայտարարեցիք , որ կասկածելի է, թե դա մահափորձ է, թե ոչ»:  Այս  մասին այսօր` հունիսի 28-ին հրավիրված ասուլիսին լրագրողներին առաջարկեց ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, ամիսներ անց դա արդեն անառարկելի է:

«Ինչո՞վ կարող եք բացատրել ձեր այդ սադրիչ հայտարարությունը, ինչու եք դու հենց սկզբից հանդես գալիս մահափորձը կազմակերպողների կողմից: Այ սա իմ անունից կասեք»,- խնդրեց Պարույր Հայրիկյանը:

Ի դեպ, Պարույր Հայարիկյանը ասուլիսին ներկյացավ կարմիրբերետավորների ուղեկցությամբ, ինչը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Ինձ անվտանգության ապահովման համար իրավապահներին տրամադրել են պետության նախաձեռնությամբ: Բոլորդ էլ գիտեք, որ հիմնական պատվիրատուն դեռ բացահայտված չէ, իսկ միջնորդ պատվիրատուն ասում է , որ ինքը չէ: Նշանակում է, որ նա ով այս ամենը նախաձեռնել էր ձեր դեմ, ոչ թե իմ դեմ, դեռ գործում է»: Պարույր Հայրիկյանը շարունակում է կարծել, որ պատվիրատուն իմպերիլիստական ԿԳԲ-ն է: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Ռուսաստանից Վարդան Սեդրակյանին հարյուր հազար դոլար են ուղարկել եւ եւս մեկ անգամ հարցրեց, թե ինչու չեն հետաքրքրվում, թե այդ գումարը որտեղից է գալիս:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am