Երեկ Երեւանում աննախադեպ դաժան սպանություն է արաձանագրվել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցի 128ա շենքի 4-րդ բնակարանում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1957 թ. ծնված Հենրիկ Մադոյանի դին՝ բռնի մահվան հետքերով:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել է սուր-կտրող-ծակող գործիքի 46 թափանցող վերք:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ժամեր անց բերման է ենթարկվել Մեղրի քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Գոհար Ազարյանը:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հանգամանքները պարզվում են:



















