Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր նախորդ երեքշաբթի օրվանից: Այս մասին հաղորդում է «AFP»-ն:

Հիշեցնենք, որ Սխեֆերին վիրահատել էին այն բանից հետո, երբ նրա սրտում խցանում էր եղել և արյան անոթներից մեկը փակվել էր: Նախորդ շաբաթ 61-ամյա պաշտոնյան մի փոքր վատ է զգացել Բրյուսելում Բելգիայի ազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ և անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց: ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ՆԱՏՕ-ի ղեկավարը կազդուրվել է և վերադառնալու է իր աշխատանքին, որտեղ պետք է աշխատի մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Դաշինքի գլխավոր քարտուղարն իր պաշտոնում կմնա մինչեւ օգոստոսի 1-ը, որից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Դանիայի նախկին վրչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենին: