Թայլանդի հարավային Յալլա նահանգում ճամփեզրին գրոհայինների տեղադրած ռումբը անվտանգության ուժերի ութ զինծառայողների մահվան պատճառ է դարձել։ Եւս երկու զինծառայողներ եւ երկու քաղաքացիական անձինք վիրավորվել են։

Հունիսի 29-ի առավոտյան որոտացած պայթյունի հետեւանքով մոտ երկու մետր տրամագծով եւ 50 սմ խորությամբ փոս է գոյացել։

Ոստիկանության քննիչի խոսքով՝ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրել էին իսլամական անջատական գրոհայինները, հայտնում է «ԱիՖ»-ը։