Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը նախագահի իր պարտականությունները ժամանակավորապես հանձնել է վարչապետ Ահմեդ Նազիֆին։ Այսպիսի որոշումը պայմանավորված է Մուբարաքի վիրահատությամբ։
Aljazeera-ի հաղորդմամբ, այսօր վիրահատելու են 81-ամյա նախագահի լեղապարկը։ Վիրահատությունը կկատարվի գերմանական Հեյդելբերգ քաղաքի հիվանդանոցում։ AP գործակալության տեղեկություններով, Մուբարաքը նախօրեին ընտանիքի հետ ժամանել է Գերմանիա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար, քանի որ սուր ցավեր ուներ։ Ստացված արդյունքների հիման վրա, բժիշկները որոշել են հեռացնել նախագահի լեղապարկը։ Նշենք, որ Մուբարաքը Եգիպտոսի նախագահ է արդեն 30 տարի։



























