Ղազախստանում ընկել է գյուղատնտեսական ավիացիայի Ան-2 օդանավը («Կուկուրուզնիկ»)։

Հանրապետության ԱԻՆ-ի տվյալով՝ դեպքը կատարվել է հունիսի 28-ի երեկոյան՝ երկրի հարավային մասում։ Օդանավը բրնձի դաշտի վրա հերբիցիդ էր լցնում, հայտնում է Lenta.ru-ն։

Վթարից զոհվել է Ան-2-ի հրամանատար, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Կապիլաժը։ Երկրորդ օդաչուն՝ Ղազախստանի քաղաքացի Վալերի Սիլավոլը, հոսպիտալացվել է, նրա վիճակը ծանր է։ Օդանավի ընկած վայրում հրդեհ է գոյացել, որը մարվել է միայն երեք ժամ անց։