Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի Խոտան քաղաքի ոստիկանական բաժանմունքը գրոհի է ենթարկվել մոտոցիկլետիստների կողմից: Գրոհին մասնակցել է ավելի քան հարյուր մարդ` զինված դանակներով:

Քաղաքի մեկ այլ շրջանում, որտեղ կենտրոնացված է  առեւտրային կյանքը, հարձակման է ենթարկվել մոտ 200 մարդ: Ոստիկանությունը պարզում է տուժողների թիվը, հաղորդում է  Reuters-ը: Այս նահանգում պարբերաբար իր դժգոհությունն է հայտնում ույգուրական բնակչությունը: