Շվեյցարիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել։ Heli TV մասնավոր ընկերությանը պատկանող ուղղաթիռն ընկել է հունիսի 29-ին՝ վայրէջք կատարելիս։
Չորս մարդ զոհվել է՝ օդաչուն եւ երեք ուղեւորները։ Վթարի պատճառները ճշտվում են։
AFP-ն, հիմնվելով դեպքի ականատեսների վկայությունների վրա, հայտնում է, որ վայրէջք կատարելիս ուղղաթիռը սկսել է պտտվել սեփական առանցքի շուրջը եւ ընկել է։ Նաեւ հաղորդվում է, որ այն սարքավորումներ էր տեղափոխում։



























