Ֆրանսիական Լա Ռոշել քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվել է քաղաքապետարանի շենքը: Հանրապետության պատմական հուշարձանների ցուցակում ընդգրկված շենքը բավականին տուժել է: Պատճառը կարճ միացումն է եղել:
Հրդեհի դեմ պայքարել է 60 հրեշեջ մեքենա: Այրվել է շենքի գրեթե ողջ տանիքը: Մշակութային բոլոր արժեքները, որոնք պահպանվել են քաղաքապետարանում, հաջողվել է փրկել, ասել է քաղաքապետ Մաքսիմ Բոնոն, հաղորդում է «Վեստին»:
Շենքում պահպանվում էր նաեւ Հենրիխ IV-ի հետմահու դիմակը, որը թվագրվում է 1199 թ-ին:



























