Պերուի ազգային ուտեստին` սեւիչեին նվիրված հուշարձան է բացվել մայրաքաղաք Լիմայում: Ուտեստը պատրաստվում է լայմի հյութի մեջ մարինացված թարմ ձկից:
Լատինամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ հուշարձանն իրենից ներկայացնում է սեւիչեի բաղադրիչների` ձկան, լայմի, սոխի, պղպեղի, կանաչու տերեւների եւ եգիպտացորենի ինստալայացիա: Հուշարձանը դրվել է Սեւիչեի օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2008 թվականից նշվող տոնի կապակցությամբ Լիմայում իսկական գաստրոնոմիական տոնավաճառ է սկսվել: Էժան գնով այցելուները կարող են համտեսել Պերուի ազգային ուտեստը, որը վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է գրավում ողջ աշխարհում:





























