Երկրագնդի հյուսիսային կիսագնդում 2015 թ-ից կլիման կսկսի աստիճանաբար փոխվել եւ ավելի կցրտի: Նման եզրահանգման են եկել ճապոնացի գիտնականները: Ուսումնասիրությունների ընթացքում նրանք վերլուծել են Գրենլանդական ծովի մակերեւույթի ջրի ջերմաստիճանի փոփոխությունները` 1957 թ-ից սկսած եւ համադրել են այդ տեղեկտվությունը նույն ժամանակահատվածի կլիմայի փոփոխությունների հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արդյունքում հաջողվել է պարզել, որ կլիմայի տաքացման հերթական փուլը ներկայումս ավարտվում է եւ 2010թ. կեսերից ցրտելու միտումներ կունենա:Ուսումնասիրության հեղինակ Մատոտակա Նայամուրան նշել է, որ իր մոդելը հաշվի չի առնում ջերմոցային էֆեկտի ազդեցությունը:





























