ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, տիկնոջ եւ դուստրերի հետ այցելել է Քեյփթաունի Ռոբեն կղզում գտնվող նախկին բանտ, որտեղ Նելսոն Մանդելան իր բանտարկության 18 տարիներն է անցկացրել:

«Ինձ համար մեծ պատիվ է դուստրերիս այստեղ բերել եւ ցույց տալ նրանց պատմությունը»,-ասել է Օբաման: Նա նաեւ հանդես կգա Քեյփթունի համալսարանում:

ԱՄՆ նախագահին չի հաջողվել անձամբ ծանոթանալ 94-ամյա Մանդելայի հետ` վերջինիս ծանր վիճակի պատճառով: Ներկայումս Մանդելան գտնվում է Պրետորիայում, առողջական վիճակը գնահատվում է  կայուն ծանր: