Տեխասի 19-ամյա բնակիչ Ջասթին Կարտերին ութ տարվա ազատազրկում է սպառնում «Facebook»-ի արտահայտությունների համար, որոնք համարվել են «ահաբեկչության սպառնալիք»:Ամեն ինչ սկսվել է ընկերների հետ անմեղ գրառումից:
Թինեյջերները քննարկել են «League of Legends» օնլայն խաղը, վեճի ժամանակ զրուցակիցը Կարտերին «խելագար» է համարել: Նա էլ ի պատասխան գրել է. «Այո, ես իսկապես խելքս թռցրած եմ, հիմա կգնամ դպրոց, կսպանեմ երեխաներին եւ կուտեմ նրանց սիրտը, քանի դեռ դրանք բաբախում են»:Կարդալով այս գրառումը` մի բնակիչ զանգել է ոստիկանություն, արդյունքում երիտասարդը ձերբակալվել է, եւ հուլիսի 1 –ին տեղի կունենա դատաքննությունը:





























