ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է 38 արտերկրյա դեսպանատների եւ դիվանագիտական առաքելությունների, այդ թվում` ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին` Ֆրանսիային ու Իտալիային, գրում է բրիտանական Guardian պարբերականը` վկայակոչելով փաստաթուղթը, որը տրամադրվել է ԿՀՎ աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից:

Փաստաթղթում թվարկված են 38 դեսպանատները եւ դիվանագիտական առաքելություններ, որոնք բնորոշված են որպես «թիրախ»: Գաղտնալսման համար կիրառվել են էլեկտրոնային հաղորդակցման եւ հեռախոսագծերը, հատուկ ալեհավաքներ:

«Թիրախների» թվում են ոչ միայն այն երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն լարված հարաբերությունների մեջ է, այլեւ նրա դաշնակիցները: Գաղտնի ծառայությունները լրտեսել են ԵՄ-ին, Ֆրանսիային, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Մեքսիկային, Հարավային Կորեային, Հնդկաստանին, Թուրքիային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ այս գաղտնալսման մասին առաջինը հաղորդել է Spiegel պարբերականը:

ԱՄՆ-ում գաղտնալսել են Վաշինգտոնում ու Նյու Յորքում ԵՄ ներկայացուցչության դիվանագետներին 

ԵՄ երկրների իշխանությունները անհանգստություն են հայտնել այդ տեղեկատվության առնչությամբ եւ Վաշինգտոնից բացատրությւոններ պահանջել: ԱՄՆ-ն պատրաստականություն է հայտնել դիվանագիտական ուղիներով ԵՄ հետ քննարկել գաղտնալսման վերաբերյալ սկանդալային հաղորդագրությունները: