Եգիպտոսում կինը 12 տարվա ամուսնուց բաժանվել է  նախագահ Մուրսիի նկատմամբ ունեցած տարբեր դիրքորոշումների հետեւանքով անընդհատ ծագող վեճերի պատճառով:

Կահիրեի բնակչուհի Նարմինը, որն արաբերենի ուսուցչուհի է, հայցադիմումում նշել է, որ «շատ բանի է դիմացել վերջին տարում՝ ամուսինը ծեծել, ստորացրել է իրեն պետության ղեկավարի հանդեպ իր ունեցած վերաբերմունքի համար», հայտնում է «Ռոսբալտը»:

Նրա ամուսին Ահմեդը հայտարարել է, որ կինն է իրեն հրահրել՝ «նախագահի ամեն մի հրամանի վերաբերյալ թունոտ դիտողություններ անելով եւ ընդդիմադիրների ելույթների ժամանակ հեռուստացույցի ձայնը դիտմամբ բարձրացնելով»: