Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռաhիմովն արտահայտվել է Եվրոպայի ըմբշամարտի առաջնության,ինչպես նաե բռնցքամարտի եւ սուսերամարտի աշխարհի առաջնության շրջանակներում հայ մարզիկների՝ Բաքու մեկնելու մասին։
«Անցած տարի, երբ ես ձյուդոյի Եվրոպայի առաջնության նախօրեին Երեւանում էի գտնվում, մենք պայմանավորվել ենք յուրօրինակ նամակ-երաշխիքի ստեղծման մասին, որն էլ կկարգավորի ադրբեջանցի մարզիկների անվտանգության հարցերը Հայաստանում, եւ հայ մարզիկներինը՝ Ադրբեջանում։ Այդ է պատճառը, որ եթե հայերը որոշեն մասնակցել Բաքվում կայանալիք միջազգային մրցաշարին, ապա անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տալ հնարավոր չի լինի։ Տեղական ԶԼՄ-ների եւ հայ մարզիկների ու պատվիրակության անդամների հետ շփմանը ոչինչ չի խանգարի»,- Azerisport-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռահիմովը։
Նշենք, որ Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը տեղի կունենա Բաքվում՝ ապրիլի 13-ից 18-ը։ Սպասվում է նաեւ հայ մարզիկների մասնակցությունը բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը, որն Ադրբեջանի մայրաքաղաքում կմեկնարկի ապրիլի 20-ին։ Իսկ ահա հայ սուսերամարտիկները հրաժարվել են մասնակցել Բաքվում ապրիլի 2-ից 10-ը կայանալիք առաջնությանը։



























