Քեմբրիջի դքսուհի Քեթրինին արտաքնապես նման աղջկան ոստիկանները խնդրել են լքել Բերքշիրում Վինձորի պալատի տարածքը: Իրավապահ մարմինները որոշել են վտարել արքայազն Ուիլյամի կնու նմանակին, որ չշփոթեցնեն զբոսաշրջիկներին:

Պալատի բազմաթիվ այցելուներ լուսանկարել են 25-ամյա Գաբրիել Դուգլասին՝ նրան շփոթելով Քեյթ Միդլթոնի հետ: Զբոսաշրջիկներից մի քանիսը զարմացել են, երբ «դքսուհուն» մոտեցել են ոստիկանները:

Դուգլասը դնովի փորիկ եւ դքսուհու շորի պես հագուստ է կրել, իսկ դեմքով շատ նման է արքայական տան անդամին: Նա եկել էր պալատ՝ մասնակցելու երեխաների համար կրթական նախագծին: