ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես հաղորդվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 6-ի հայտարարության մեջ, հանդիպման մասնակիցները իրենց գնահատականն են տվել ԼՂ բանակցությունների ներկայիս փուլին եւ քննարկել են Մադրիդյան նորացված սկզբունքներին առնչվող Հայաստանի եւ Ադրբեջանի առաջարկները, որոնք կողմերին ներկայացվել էին 2010 թվականին։ Մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են Փարիզում հանդիպել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Դրանից հետո նրանք կայցելեն տարածաշրջան։