Իտալիայում ձերբակալվել է Կարդանո-ա-Կամպոյի քաղաքապետի վրա կրակող անձը, որը մեքենայությունների համար աշխատանքից հեռացված ոստիկան է:
Ինչպես գրում է La Stampa-ն, ոստիկանության նախկին աշխատակից Ջուզեպպե Պեկորարոն զենքով ներխուժել է 49-ամյա Լաուրա Պրատիի աշխատասենյակ եւ կրակել նրա որովայնին: Նրա 76-ամյա տեղակալը գլխի վնասվածք է ստացել: Ականատեսների խոսքով` նախքան տարածքից դուրս գալը` կրակողը հայտարարել է, որ «նրա հետ հաշիվներ է մաքրում»:
Հիշեցնենք, որ երկու կանայք էլ ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Իտալիայում կին-քաղաքապետի վրա կրակել են հենց իր աշխատասենյակում
Ձերբակալության ընթացքում նա մի քանի անգամ կրակել է ոստիկաններին, սակայն նրանցից ոչ մեկ չի տուժել:
Ինչպես La Repubblica պարբերականին հայտնել է Կարդանո-ա-Կամպոյի նախկին քաղաքապետ Մարիո Ասպեզին, մի քանի տարի առաջ Պեկորարոն իր գործընկերոջը սպառնացել էր վրեժ լուծել: Հայտնի չէ, արդյոք այդ առնչությամբ նրա նկատմամբ միջոցներ կիրառվել են, փոխանցում է «Lenta.Ru»-ն:



























