8 եվրոպական երկրներ հրաժարվել են քաղաքական ապաստան տրամադրել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:
Սնոուդենին մերժել են Ավստրիան, Ֆինլյանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Իսպանիան եւ Շվեյցարիան: Նրան մերժել է նաեւ Հնդկաստանը, փոխանցում է BBC-ն: Ընդհանուր առմամբ, Սնոուդենը քաղաքական աաստան էր խնդրել 21 երկրներից, այդ թվում` Ռուսաստանից: Սակայն ավելի ուշ նա հետ է վերցրել իր հայցը Ռուսաստանից:
Բրազիլիան եւս ապաստան չի տրամադրի Սնոուդենին: Բրազիլական ԱԳՆ-ում հայտարարել են, որ համապատասխան հայցն անպատասխան կմնա:
Մինչ այդ, ինչպես հաղորդում է Սինհուան, վկայակոչելով արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության աղբյուրը, ԵՄ որեւէ երկիր մտադիր չէ իր տարածքում ընդունել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:





























