Համաձայն նոր NASA Project M նախագծի՝ Լուսնի վրա ուսունմասիրություններ անցկացնելու համար ռոբոտներ կուղարկվեն, որոնք կղեկավարվեն Երկրից։ Այս մասին գրում է «Պրավդա» թերթը՝ նշելով, որ առաջին «ավատարները» Լուսնի վրա կհայտնվեն առաջիկա տարիներին։ Համաձայն նախագծի՝ մեքենաները կկարողանան շարժվել, տեսնել, լսել։
Նշվում է, որ այդ նախագիծը պիտանի չէ Մարս ուղարկելու համար, քանի որ ազդանշանի ուղարկումը եւ դրա ստացումը շատ երկար կտեւի։ Իսկ Լուսնի պարագայում ազդանշանի ուղարկումը եւ հետ ստացումը կտեւի ընդամենը երեք վայրկյան։ Ֆինանսական տեսանկյունից եւս նախագիծը ձեռնտու է։ Նմանատիպ «ավատարների» առաքելության կազմակերպումն ավելի հեշտ ու էժան է։ Այս դեպքում բարդ եւ թանկ համակարգեր չեն պահանջվի։
Մասնագետները հավատացնում են, որ 1000 օրում լրիվ հնարավոր է այդ մակարդակի տեխնոլոգիաներ ստեղծել։



























