Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Միությունում նախագահող Շվեդիայի արտաքին գործերի պետքարտուղար Ֆրանկ Բելֆրաժին:

ԵՄ խորհրդի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա միտումների կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել "Արեւելյան գործընկերության ծրագրով համագործակցության հնարավորություններին` ընդգծելով բազմակողմ փոխգործակցության ձեւաչափի կարեւորությունը:

Դեսպան Ադոնցը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը:

Շվեդիայի պետքարտուղարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող խաղաղ գործընթացին: