Ուկրաինայի Նիկոլաեւի մարզում ձերբակալել են ոստիկան Եվգենի Դրիժակին, որը կասկածվում է բռնաբարությանը մեջ: Նախկինում հրաժարվել էին նրան ձերբակալել, որի հետեւանքով Վրադիեւկա գյուղի բնակիչները փորձել էին գրոհով վերցնել ոստիկանության բաժանմունքը:
Դատախազությունում նշել են, որ Դրիժակին ձերբակալել են տուժածի ցուցմունքների հիման վրա: Նրա նկտմամբ խափանման միջոց դեռ չի ընտրվել:
Ներկայումս քաղաքում շարունակվում են հանրահավաքները: Ոստիկանությունը փակել է Վրադիեւկա տանող բոլոր ճանապարհները, քաղաքի փողոցներում հերթապահություն են իրականացնում «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկները: Նրանք փորձում են հանգստացնել բնակիչներին, սակայն վերջիններս չեն բացառում, որ կկրկնեն նախորդ երեկոյի դեպքերը:
Ոստիկանների կողմից աղջկա բռնաբարությունն Ուկրաինայում խռովություններ է հարուցել
Քննչական մարմինները պնդում էին, որ Դրիժակն ալիբի է ունեցել, քանի որ բռնաբարությանը ժամանակ նա իբր գիշերային հերթապահության է եղել: Կասկածյալի ցուցմունքները հաստատել են նրա 5 գործընկերները: Բացի այդ, տեսախցիկների ձայնագրությունում չի երեւում, որ նա այդ գիշեր լքած լինի ոստիկանության բաժինը: Ներկայումս փորձագետները ստուգում են այդ ձայնագրության իսկությունը:
29-ամյա վաճառողուհու բռնաբարությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին: Երեք տղամարդ նրան նստեցրել են մեքենան եւ տարել անտառ ու բռնաբարել: Ներկայումս աղջիկը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:



























