Իրանի իշխանություններն իրենց երկրում աշխատող բոլոր ռուս օդաչուներին երկու ամիս են տվել, որպեսզի վերջիններս լքեն երկիրը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ ժամկետը տրվել է՝ համաձայն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրամանի։

Նրա խոսքով, որոշումն ընդունվել է այն պատճառով, որ իրանցի պրոֆեսիոնալ օդաչուների կողքին իմաստ չունի պահել օտարերկրացի օդաչուների։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդմամբ, ռուս փորձագետները հաստատում են, թե այս կերպ Իրանը պատասխանել է Մոսկվայի՝ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հայտարարություններին։

Fars գործակալության տվյալներով, ռուս օդաչուների հարցն Իրանում սկսել է քննարկվել անցած հուլիսին՝ Իրանի Մեշխադ քաղաքում Ил-62 ինքնաթիռի կործանումից հետո։ Իրանական կողմի համոզմամբ, ինքնաթիռի կործանման պատճառը օդաչուն է եղել։

Եւս մեկ Ту-154 ինքնաթիռ, որ 2009 թ. Իրանից Հայաստան էր թռչում, այրվել էր եւ ցած ընկել, ինչի արդյունքում զոհվել էր 168 մարդ,- հայտնում է Reuters-ը։