Tiffany & Co-ի` նոր արտադրանքի մշակման հարցերով նախկին փոխնախագահ Ինգրիդ Լեդեհաաս-Օկունը ձերբակալվել է, քանի որ կասկածվում է 1,3 մլն դոլար արժողությամբ զարդեր գողանալու մեջ: Մասնավորապես, նրան մեղադրում են ադամանդներով ականջօղեր եւ ապարանջան գողանալու մեջ:
Բացի այդ, Լեդեհաաս-Օկունը մեղադրվում է հեռախոսագիծն առանց թույլտվության օգտագործելու եւ գողոնն ապօրինի կերպով տեղափոխելու մեջ:
The Wall Street Journal պարբերականն ընդգծում է, որ ընկերության անունը դատախազների հայտարարության մեջ չի հիշատակվում, սակայն հայտնի է, որ վերոհիշյալ հանցագործությունների ժամանակ Լեդեհաաս-Օկունը աշխատել է որպես Tiffany փոխնախագահ: Պնդվում է, որ մեղադրյալը յուրացրել է մոտ 165 զարդեր եւ դրանց մի մասը, եթե ոչ բոլորը, հասցրել է վաճառել, գրում է «Gazeta.Ru»-ն: Եթե դատարանը կնոջը մեղավոր ճանաչի, նրան սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում:





























