Երեւանի «Բանանցը» երկրորդ խաղն է անցկացրել Անթալիայում։ Ինչպես եւ պլանավորված էր, մեր թիմը մարզումներին զուգահեռ ստուգողական խաղեր է անցկացնում։ Այդպիսի հերթական խաղերից մեկում էլ «Բանանցի» մրցակիցը դանիական «Օրսենսն» է եղել։
Նշենք, որ Դանիայի անցած տարվա առաջնությունում այն վերջին տեղն էր զբաղեցրել։
Խաղը բավական հետաքրքիր է ստացվել։ Առավել ուժեղ պայքար ծավալվել է առաջին 45 րոպեներին, սակայն այդ մասում հաջողությունը ժպտացել է դանիական թիմին, որն էլ կարողացել է գրավել մեր թիմի դարպասը։
Երկրորդ խաղակեսին «Բանանցը» առաջ է ընկել եւ բաց թողել մրցակցի երկու հակահարձակումը՝ զիջելով 0։3 հաշվով։
Այս խաղում Ստեվիցա Կուզմանովսկին դաշտ է դուրս բերել փոխարինող կազմը՝ Ցվետոմիր Ցանկով, Նիկոլայ Նիկոլով, Դարկո Լովրիչ, Էդուարդ Կակոսյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Սամվել Մելքոնյան, Բետո, Արսեն Բալաբեկյան, Դու Բալա, Դենիրան Օրտեգա։ Փոխարինելու են դուրս եկել Արթուր Ոսկանյանը, Սարգիս Կարապետյանը, Վալտեր Պողոսյանը, Սարգիս Նասիբյանը։
Հաջորդ խաղը «Բանանցը» կանցկացնի մարտի 10-ին։ Մեր թիմի մրցակիցը կլինի Ղրղզստանի չեմպիոն «Դորդոյ-Դինամոն»։



























