Facebook սոցցանցը գլխավորել է աշխարհի խոշորագույն սոցցանցերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է comScore-ը: Ցանցն ամսական 834,8 մլն օգտատեր ունի: Նրան հաջորդում է LinkedIn-ը, որից մեկ ամսում օգտվել է 191,5 մլն օգտատեր: LinkedIn-ին հաջողվել է առաջ անցնել Twitter միկրոբլոգերի ծառայությանը, որի այցելուների թիվը կազմում է 186 մլն:

Ռուսաստանյան «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» կայքերը եւս տասնյակում են: «Վկոնտակտե»-ն ունի 79,4, «Օդնոկլասնիկի»-ն՝  65,4 մլն օգտատեր: Սոցցանցերի համաշխարհային լսարանում Facebook-ին բաժին է հասնում 53 տոկոսը:

Սոցցանցերի տվյալները տարբերվում են comScore-ի հետազոտության թվերից: Այսպես, Facebook-ը պնդում է, որ մարտին կայքից օգտվել է 1,11 մլրդ ակտիվ օգտատեր, իսկ Twitter-ը մարտին 200 մլն ցուցանիշ էր ցուցադրել: Ակտիվ լսարանի մեջ ներառվում են նրանք, ովքեր ամսական գոնե մեկ անգամ այցելել են կայք: