ՆԱՏՕ-ի զինծառայողները անորոշ ժամանակով դադարեցրել են Կոսովոյի անվտանգության ուժերի ուսուցումը: Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլի պատճառը Կոսովոյի անվտանգության ուժերի կողմից ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի պայմանների խախտումն է եղել: Ընդգծվում է, որ Կոսովոյի անվտանգության ուժերի զինվորականները վերջերս Պրիշտինայում կայացած հասարակական միջոցառումների ժամանակ հայտնվել են զինված` չնայած այդ կազմակերպությունը պաշտոնապես ոչ զինվորական կարգավիճակ ունի: Հաղորդում է «Ազատություն»-ը:
Հիշեցնենք, որ Կոսովոյի անվտանգության ուժերը ստեղծվել են անցած տարի, որոնց շարքում շատ են 1990-ականներին գործող ալբանական ապստամբական խմբավորումների նախկին անդամները: Նշենք նաեւ, որ այդ ապստամբական խմբավորումները մեղադրվում էին մարդկանց առեւանգումների եւ նրանց օրգանները վաճառելու մեջ:



























