ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը հայտարարություն է տարածել եւ նշել, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը պետք է գտնեն հակամարտության կողմերը: «Մենք պետք է պատրաստ լինենք աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որին կհամաձայնվեն բոլոր ներգրավված կողմերը, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- ասված է հայտարարության մեջ: Ռուսաստանը դեմ է դրսից «դեղատոմսերի» պարտադրմանը ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին: Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ կենսունակ կլինի այն որոշումը, որը չի վերածի տարածաշրջանը ռազմաքաղաքական մրցակցության դաշտի, այլ թույլ կտա կայունություն ու հանդարտություն հաստատել տարածաշրջանում: