Հուլիսի 27-ին եւ 28-ին կրկին հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի տարածքից հայկական ուժերը գնդակոծել են Ղազախի շրջանի ադրբեջանական դիրքերը: Նաեւ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հայերը գնդակոծել են Ադրբեջանի խոջավենդի շրջանի Կուրոպատկինո ու Տերտերի շրջանի Գիզիլ Օբա գյուղերի դիրքերը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարություններն այսօր հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հրադադարի ռեժիմը խախտել են ադրբեջանցիները՝ նույն այդ ուղղություններով:
Հայկական կողմը պատասխան կրակով լռեցրել է ադրբեջանցի սադրիչներին: Երկու կողմից էլ զոհեր ու վիրավորներ չկան:



















