Արաբական Միացյալ Էմիրություններում կկառուցվի առաջին հայկական եկեղեցին, հայտնել են՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում կազմակերպված մամուլի ասուլիսում։
Աղբյուրի տեղեկությամբ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Հնդկաստան կատարած իր այցից հետո մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպել է տեղի հայոց թեմի ներկայացուցիչների հետ։
Արամ Առաջինը եղել է Դուբայում եւ Աբու-Դաբիում՝ հանդիպելով հայ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականության հետ։
Աբու-Դաբիի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ Արամ Առաջինին հայտնել են, որ եկեղեցու կառուցման համար որոշում է ընդունվել քաղաքում 3000 ք/մ տարածք հատկացնել։




























