Անցած կիրակի մոտ 500 մարդ է զոհվել միջկրոնական բախումների արդյունքում նիգերիական Պլատո նահանգում՝ Ջոս քաղաքից ոչ հեռու:
Գյուղի բնակիչները, որոնց վրա էլ կատարվել է հարձակումը, եղել են գերազանցապես քրիստոնյաներ: AP-ի տվյալներով, փողոցներում ընկած են մաչետեի հարվածներից սպանված կանանց եւ երեխաների դիակները:
Մոլեռանդները հարձակվել են նաեւ հարեւան գյուղերի վրա, որտեղ տասնյակ տներ են այրել:
Նիգերիայի փոխնախագահ Գուդլակ Ջոնաթանը տագնապի բարձր աստիճան է սահմանել: Նրա խոսքով, կասկածանքով ձերբակալվել են 95 հոգի:
Հունվարին նույն շրջանում քրիստոնյաների եւ մահմեդականների բախումներին զոհ էր գնացել 326 մարդ, նշում է Lenta.ru-ն:




























