Այն անձինք, որոնց անձնագրերում առկա է Լեռնային Ղարաբաղի մուտքի թույլտվություն, Ադրբեջան մուտք գործել չեն կարող,- հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքը։
Ներկայումս կազմվել և կանոնավոր կերպով թարմացվում է այս կամ այն երկրի Ղարաբաղ այցելած ներկայացուցիչների ցուցակը։ Արգելքը տարածվում է բոլորի, այդ թվում նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչների ու մարզիկների վրա։
Այսպես, ռուսաստանյան այն երգիչները, որոնց թվում են Կատյա Լելը, Ազիզան, Սոսո Պավլիաշվիլին և շատ այլոք, երբեք չեն կարող համերգներ տալ Ադրբեջանում՝ Ղարաբաղի հայ հանդիսատեսի առջև ելույթ ունենալու պատճառով։



























