Վաղը՝ մարտի 9-ին տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս է ժամանելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի ղեկավարությամբ: Պատվիրակությունը Հարավային Կովկասի երկրներում կլինի մինչեւ մարտի 16-ը:

Առաջին այցը կայանալու է Վրաստան: Մարտի 10-13-ը պատվիրակությունը կլինի Հայաստանում, իսկ մարտի 13-16-ը՝ Ադրբեջանում: Սա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Սոարեշի առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան:

Բոլոր երեք երկրներում բանակցությունները վերաբերելու են ղարաբաղյան հակամարտության կագավորմանը, նաեւ Վրաստանում 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո ստեղծված իրավիճակին: