Այսօր`մարտի 9-ին մեկնարկում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ այդ կազմակերպության Ղարաբաղի հարցով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հարավային Կովկաս: Նրանք երկօրյա այցով կժամանեն Թբիլիսի, Երեւան եւ Բաքու:
Թբիլիսիում պատվիրակությունը Վրաստանի իշխանությունների հետ կքննարկվի Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերութուններին առնչվող հարցեր:
Մարտի 10-13-ը Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կլինի Հայաստանում, այնուհետև' մարտի 13-16-ը' Ադրբեջանում: Երեւանում և Բաքվում քննարկումների հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:
Սա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հարավային Կովկաս։ Հիշեցնենք, որ Սոարեշը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Ղարաբաղի կարգավորման համաձայնագիրը սեղանին է, եւ քաղաքական կամք է պետք այն կյանքի կոչելու համար:



























