Եվրոպացի սոցիոլոգները պարզել են, թե ժամանակակից աշխարհում ինչն է  մարդկանց մանեաշատը նյարդայնացնում: Պարզվել է, որ դա բոլորովին էլ կոռուպսիան, ռազմական հակամարտությունները կամ համաշխարհային տնտեսական ճգնաժամաը չէ: Ամենաշատը մարդի կտառապում են սպամի հոսքից, անիմաստ հեռախոսազանգերից եւ փոստի դանդաղ աշխատանքից: Հետազաոտության արդյունքները ներկայացնում է The Telegraph-ը: Հարցմանը մասնակցել է 2 հազար մարդ:

Մարդկանց նյարդայնացնում է նաեւ մետրոյում կանգնածերթեւեկելը, լվացքի մեքենայի անորակ աշխատանքը, սենյակակցի թափթփված վարքը, լիքը աղբամանները, որոնք տանեցիները մոռացել են դուրս տանել:

Մարդկանց ամենաշատը նյարդայնացնող երեւույթների եւ իրերի վարկաիշի առաջին հորիզոնականում են ձանձրացնող վաճառողները,որոնց ատում է հարցվածների 65 տոկոսը, հաղորդում է «Vesti.Ru»-ն:

-Այդ ցանկում ներառված են նաեւ.

-Մայթեզրերին շների արտաթորանքը,

-Ճանապարհների անսարքությունները,

-Ճանապարհների խցանումները,

-Հերթերը,

-Գրքերում առկա տառասխալները,

-Սափրվելու անհրաժեշտությունը,

-Այն գիտակցումը, որ բջջայինը տանն են մոռացել,

-Կոտրվող եղունգները եւ այլն: