Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ Ռոստովի նահանգի նահանգապետ Վլադիմիր Չուբուին՝ Ռոստովի նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս մասին, NEWS.am-ին, հայտնել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, Ռոստովի նահանգում Սամարսկոե գյուղի մերձակայքում տեղի է ունեցել սարսափելի ավտովթար։ Հոծ գիծ մտած ուժգնացող ընթացքով բեռնատարը բախվել է մարդատար ավտոբուսին, որի հետեւանքով մահացել են ավտոբուսի 19 ուղեւորները եւ երկու մեքենաների վարորդները, 8 մարդ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։