Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիա մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրագրողներից մեկի հարցին թե արդյո՞ք Թուրքիան ունի մտածված քայլեր, որոնք կիրականացնի ընդդեմ ԱՄՆ-ի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձեւի, Էրդողանը պատասխանել է, որ քայլերի հաջորդականություն կամ որեւէ նման բան չկա, սակայն անպայման այդ քայլի դիմաց համարժեք քայլ է լինելու:

Նշենք, որ Թուքիայի վարչապետը մեկնել է Սաուդիան Արաբիա ստանալու «Ֆայսալ թագավորի մրցանակը»: