Ժնեւում մարտի 9-ին կայանալու են ռուս-ամերիկյան բանակցություններ՝ ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի շուրջ:
Ինչպես հերթական՝ 10-րդ փուլի նախաշեմին հայտարարել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, կողմերին հաջողվել է ընդհուպ մոտենալ նոր պայմանագրի մշակմանը:
«Համեմատաբար կարճ ժամկետներում ինտենսիվ բանակցությունների միջոցով մեզ հաջողվեց ընդհուպ մոտենալ նոր պայմանագրի մշակմանը, որը հետագա կրճատում է նախատեսում»,- հայտարարել է Մեդվեդեւը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոր փաստաթուղթը պետք է փոխարինի հին պայմանագրին, որ ժամկետն ավարտվել է անցած տարի:



























