Հայաստանի սարերը պայթեցնելու համար Կառավարությունը “Ապառաժ” ՍՊԸ-ին թույլ կտա պայթուցիկներ ներկրել:

Ecolur-ի փոխանցմամբ, հուլիսի 10-ի գործադիրի նիստում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով ընդերքօգտագործման նպատակով կթույլատրվի ընկերությանը մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ:

Ըստ այդմ՝ կներմուծվի՝

1) Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ

Exel non-electrical capsules LP-300000 հատ      

2)  Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ

Exel non-electrical capsules MS-100000 հատ

3) Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ

Exel non-electrical capsules Connectadet -50000 հատ

4) Ալիքատար քուղ (Դեղին) / Shock tube (Yellow)-2200000 մետր

5) Ալիքատար քուղ (Կանաչ) / Shock tube (Green) -300000 մետր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ապառաժ մայնինգ» ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն` պայթուցիկ նյութերի արտադրության լիցենզիա ստանալու համար:

Այդ հարցը, ՀՀ ոստիկանության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում: Լիցենզիան տրամադրվելու է անժամկետ:

Նշենք, որ «Ապառաժ մայնինգի» պայթուցիկներ արտադրող գործարանը հիմնվել է 2011 թ.` Քաջարանում: Պայթուցիկներն արտադրվում են հանքարդյունաբերության մեջ օգտագործելու նպատակով: Մինչ այդ պայթուցիկներ ներկրվում էր Թուրքիայից: